Ճապոնիայի հյուսիս-արեւելքում այսօր 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:  Ինչպես հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը,  էպիկենտրոնը գտնվել է  Խաղաղ օվկիանոսում, Ֆուկուսիմա նահանգի ափերից 94 կմ դեպի արեւելք:  Ցունամիի վտանգի մասին չի հաղորդվել:

Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: