Ճանապարհատրանսպորտային խոշոր պատահարը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ին Հնդկաստանի հյուսիսում գտնվող Մատուրա քաղաքի մոտ։ Ուղեւորատար գնացքների բախման արդյունքում, տարբեր աղբյուրների տվյալներով, ամենաքիչը 15 մարդ է զոհվել։ Ներկա դրութամբ, ինչպս հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, աշխատանքներ են տարվում ծռմռված վագոններում փակված 40-50 ուղեւորներին ազատելու ուղղությամբ։

Associated press գործակալության տվյալներով, վթարը տեղի է ունեցել Նյու Դելիից 130կմ հեռավորության վրա, երբ Mewar Express գնացքը կանգնել է կարմիր լուսի տակ, իսկ նրա մեջ հետեւից մեկ այլ գնացք է մխրճվել։