Էնքան եմ ուրախացել, որ էդ «Մալբրի» համակարգը դրել ենք, որ բացեմ, նայեմ՝ կարգադրությունը որտեղ է հասել, ում սեղանին, ով չի պատասխանել, երբ է պատասխանել:
Այս մասին, այսօր՝ ապրիլի 4-ին, Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ։ Հրաչյա Սարգսյանը:
«5 րոպեում երեւալու է՝ ով է աշխատում, ով չի աշխատում, ու դա, իհարկե, իր հետեւանքն է ունենալու: Ծաղկամաններ, ջարդած նստարաններ, ջարդած, գույնը գցած աղբամաններ… Էնպես չի, որ փող չկա, մնում է կազմակերպել ճիշտ»,-ասաց նա:




























