Հատկապես գարնանը՝ ուժեղ անձրեւներից հետո սկսվում է գետերի ելքերի մեծացում, ինչը կարող է հանգնեցնել բնական աղետների։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ նախագահ, բնապահպան Սիլվա Ադամյանը։
«Եղանակի տաքացումը բերում է շեղումների, քանի որ ձյունը միանգամից սառչում է, գետերը, մնացած ջրային տարածքները սկսում են մեծանալ, ինչը հաճախ կարող է բերել բնական աղետների, սակայն այս պահին դա Հայաստանին դա չի սպառնում, որովհետեւ Հայաստանում տեղումներն այդ աստիճանի ուժգին չեն եղել։ Համոզված եմ, որ հալոցքը նորմալ կընթանա»,- նշեց Դանիելյանը։
Դանիելյանի խոսքով՝ առաջիկայում սպասվող տեղումները եւս բնական աղետների վտանգ չեն առաջացնի։
«Իհարկե, կլիմայական փոփոխություններն անկանխատեսելի են, եւ կարող են սելավանման տեղումներ լինել, սակայն այս պահի դրությամբ կարելի է ասել, որ դրանք աղետներով չեն վերջանա»,- ասաց բնապահպանը։
Բնապահպանն այլ հարց առաջ քաշեց․ ըստ նրա՝ արտասահմանում գետերի ելքերի մեծացման դեպքում հավաքված ջուրը օգտագործվում է։
«Հալոցքներն իջնում են հատուկ ռեզերվուարներ, որտեղ ջուրը մշակվում է եւ օգտագործվում։ Նման բան Հայաստանում, ցավոք, դեռ չկա»,- ընդգծեց բնապահպանը։
Հիշեցնենք, որ Հիդրոօդերեւութաբանության և մոնիթորինգի կենտրոնից ավելի վաղ հայտնել են, որ հանրապետության գետերում ապրիլի 3-4-ը դիտվել է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում՝ զգալի:
Հանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում՝ զգալի




























