Օտարերկրացիների համար Արարատ լեռը բարձրանալու թույլտվությունն այսուհետ ավելի հեշտ կարգով կտրվի: Ինչպես հաղորդում է Today`s Zaman, նոր կարգի համաձայն` Հետախուզության ազգային ծառայությունն այսուհետ այդ գործընթացում ներգրավված չի լինի:
Թույլտվության մասին որոշումները կտրվեն Աղրըի եւ Իգդիր նահանգապետարանների կողմից:
Փոփոխությունը կատարվել է համաձայն 2006թ. արձանագրության, որով սահմանվում են օտարերկրացիների այցելությունների կանոնները զբոսաշրջության համար նախատեսված ռազմական գոտիներ:



























