Իսրայելը կմասնակցի Բաքվում անցկացվելիք «Եվրատեսիլ-2012» միջազգային երգի մրցույթին: Այդ մասին տեղեկատվությունը տեղադրված է «Եվրատեսիլ-Ադրբեջան» ֆան-կլուբի պաշտոնական կայքում, հաղորդում է 1news.az-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսրայելը կարող է չմասնակցել մրցույթին, քանզի եզրափակչի հավանական օրը` 2012 թ. օգոստոսի 26-ը, համընկնում է Շավուոտի տոնի հետ: Իսրայելի օրենսդրության համաձայն` պետությունը այդ օրը իրավունք չունի մասնակցելու միջազգային որեւէ միջոցառման:

Շավուոտ տոնի հիմնական կրոնական իմաստը Եգիպտոսի Ելքի ժամանակ հրեաներին Սինայ լեռան վրա Տորայի զոհաբերումն է, հաղորդում է «Վիքիպեդիան»: