Թուրքիայի հեռահաղորդակցության նախարար Բինալի Յըլդըրըմն իր Ամասիա այցելության ժամանակ, հանկարծակի այցելել է վարսավիրանոց եւ սափրել հաճախորդներից մեկին: 

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝  թուրք նախարարը սկզբում մասնակցել է մի կառույցի հիմնարկեքի, հետո շրջել քաղաքում ու զրուցել քաղաքացիների հետ։  Այնուհետ նախարարը մտել է մի վարսավիրանոց, վերցրել վարսավիրի գործիքներն ու մի որոշ ժամանակահատված կտրել աթոռին նստած քաղաքացու մազերն ու սափրել։ 

Ավելի ուշ քաղաքացին լրագրողներին հայտնել է, թե երջանիկ է, որ իրեն նախարարն է սափրել։