Ստամբուլի ֆոնդային բորսայում առեւտուրը փակվել է BIST100 ինդեքսով 2601,56 կետով, Ստամբուլի ֆոնդային շուկայում աճը կազմել է 32,80 կետ (1,28 տոկոս)։ Այս մասին են վկայում առեւտրի տվյալները։
Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 40,9 միլիարդ թուրքական լիրա (գրեթե 2,5 միլիարդ դոլար), ինչը ռեկորդային բարձր է բորսայի ողջ ժամանակահատվածի համար։




























