Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի առաջիկա այցը կարող էր գոհացնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, եթե նա իր շրջագայության մեջ չներառեր Հունաստանն ու Կիպրոսը։ Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ լարվածության աճի ժամանակաշրջանում արքայազնի երթուղին ազդանշան է, որ Սաուդյան Արաբիան մտադիր չէ վշտացնել իր ընկերներին՝ կարգավորելով հարաբերությունները Թուրքիայի հետ, գրում է Al-Monitor-ը:

Թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի ծրագրված շրջագայությունը կընդգրկի նաեւ Եգիպտոսն ու Հորդանանը, իսկ ճշգրիտ ժամանակացույցը դեռ քննարկման փուլում է, հաղորդում է Reuters-ը: Ուղեւորությունը կարող է տեղի ունենալ արդեն հունիսի սկզբին, գործակալությանը հայտնել են երկու աղբյուրներ:

Ռիադի՝ Իրանի աճող սպառնալիքի ընկալումը, Եմենի պատերազմում դրա ձախողման եւ ԱՄՆ քաղաքականության մեջ փոփոխությունները կարող են Թուրքիայի հետ մերձենալու պատճառ հանդիսանալ: Սիրիայում, Իրաքում, Եմենում եւ Լիբանանում Իրանի դեմ սուննի առանցք ստեղծելու գաղափարը նաեւ մերձեցնում է Էր Ռիադին եւ Անկարային՝ չնայած տարբեր խաղացողների հետ համագործակցությանը։ Վերջին ամիսների Անկարան եւ Թեհրանը բախվել են մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ Իրաքի նոր կառավարության ձեւավորման, Քրդական գազի արտահանման առաջարկվող ուղու, Իրաքյան Քրդստանի տարածքում Թուրքիայի կողմից քուրդ զինյալների հետապնդման եւ Սինջարում միջամտության սպառնալիքների, միջսահմանային ջրերի փոխանակման եւ Սիրիայում թուրքական նոր ռազմական օպերացիայի ուրվականի:

Էրդողանը կարող է սաուդցի արքայազնի հետ հաշտվելու լրացուցիչ դրդապատճառներ ունենալ, ում նա փորձում էր միջազգային մակարդակով վարկաբեկել այլախոհ սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության պատճառով: Շատ դիտորդների համար Թուրքիայի ֆինանսական ճգնաժամը մեղմելու նրա ցանկությունն ամենակարեւոր պատճառն է։

Բացի այդ, սաուդցիների հետ խաղաղությունը կարող է որոշ չափով մեղմել Թուրքիայի տարածաշրջանային խնդիրները։ Անկարան խոչընդոտների կհանդիպի արաբական տարբեր երկրներում Էր-Ռիադի հետ վիճեկու ընթացքում: Սաուդյան Արաբիան կարող է ազդել այդ հարաբերությունների վրա՝ բացասական կամ դրական։ Թուրքիան այդպիսի սաուդյան ազդեցության բախվել է ամբողջ տարածաշրջանում, այդ թվում՝ Եգիպտոսում, Լիբիայում, Սոմալիում, Սուդանում և Թունիսում։

Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) աջակցեցին  Եգիպտոսին, Հունաստանին, Կիպրոսին եւ Իսրայելին, որոնք մեկուսացրեցին Թուրքիային Միջերկրական ծովի արեւելյան հատվածում էներգետիկ մրցակցության հարցում, թեեւ Պարսից ծոցի երկու երկրներն անմիջապես ներգրավված չեն այդ հարցում: Եգիպտոսի, Իսրայելի եւ Պարսից ծոցի երկրների հետ հարաբերությունները կարգավորելու Թուրքիայի ձգտումների հիմնական նպատակը Միջերկրական ծովի արեւելյան հատվածում հավասարակշռությունն իր օգտին շեղելն է, ինչը Հունաստանին ստիպում է զգոն մնալ՝ իր արաբ ընկերներին չկորցնելու համար:

Թագաժառանգի՝ Թուրքիա այցելելու պլանը հաջորդել է Էրդողանի՝ ապրիլին թագավորություն կատարած այցին։ Դա կարող է որպես պատասխան այց ընկալվել, բայց Հունաստանի եւ Կիպրոսի ընդգրկումը նույն շրջագայության մեջ կարող է գցել տրամադրությունն Անկարայում՝ հաշվի առնելով Թուրքիայի՝ Միջերկրական ծովում իր երկու պատմական մրցակիցներին հաղթելու հույսերը:

Սաուդյան Արաբիան անմիջական մասնակցություն չի ունեցել վեճերում, սակայն Հունաստանի եւ Կիպրոսի հետ նրանց սոլիդարության ցուցադրումը նյարդայնացնում էր Անկարային: 2021-ի մարտին Սաուդյան Արաբիան համատեղ զորավարժությունների շրջանակներում ռազմական ինքնաթիռներ ուղարկեց Հունաստան՝ հասկացնելով, թե ում կողմից է։ Այնուհետեւ Աթենքը համաձայնեց Patriot հակաօդային պաշտպանության համակարգ տրամադրել Էր Ռիադին՝ Սաուդյան Արաբիայի ենթակառուցվածքը Եմենի հրթիռային հարձակումներից պաշտպանելու համար:

Թագաժառանգի շրջագայությունը հատկանշական է նաեւ նրանով, որ այն պլանավորվել է Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ աճող լարվածության ֆոնին։ Անցյալ շաբաթ Էրդողանն ասաց, որ «մոռանում է» Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի մասին՝ ԱՄՆ Կոնգրեսում Թուրքիայի դեմ լոբբինգի համար։ Մինչդեռ կիպրացիները գազի հետախուզում են սկսել այն ջրերում, որը հատվում է տնտեսական գոտու հետ, որին հավակնում է Անկարան:
Էրդողանի ջերմ գրկախառնությունը Մուհամեդի հետ Սաուդյան Արաբիա կատարած ուղեւորության կարևորագույն կետն էր, սակայն նա վերադարձավ առանց որեւէ համաձայնագիր ստորագրելու։ Թե ինչի կարող է հանգեցնել արքայազնի այցը Թուրքիա, դեռ պարզ չէ։ Մայիսի 23-ին Reuters-ը հայտնել էր, որ Անկարան անսովոր լուռ է այդ այցի հետ վերաբերյալ:

Հաղորդվում է, որ սաուդցիները շահագրգռված են թուրքական արտադրության Bayraktar TB2 ԱԹՍ-ների ձեռքբերմամբ:

Սաուդյան Արաբիայի՝ Թուրքիայի հետ մերձեցումը հետեւել է ԱՄԷ-ի հետ նրա հաշտեցմանը, որը բավականին արագ տեղի ունեցավ, բայց դեռ չի հանգեցրել այն զգալի ձեռքբերումներին, որոնք Անկարան ակնկալում է առեւտրի եւ ներդրումների մասով: Անկարան երկաթուղային եւ ցամաքային ճանապարհների նախագծեր է սկսել, որոնք Իրաքի միջոցով կմիացնեն Թուրքիան եւ Պարսից ծոցը: ԱՄԷ-ի հետ նրա բանակցությունները կենտրոնացած էին ներդրումների հնարավորությունների վրա՝ վերականգնվող էներգիայից մինչեւ առողջապահություն: Երկու կողմերը մտադիր են մինչեւ տարեվերջ ազատ առեւտրի համապարփակ համաձայնագիր կնքել։

Էրդողանը հույս ունի, որ Թուրքիան կարող է ԵՄ գազի մատակարարման այլընտրանքային ուղի դառնալ։ Ոգեւորված Վաշինգտոնի՝ իր աջակցությունը EastMed-ին հետ կանչելու որոշումից՝ խողովակաշարի նախագիծ, որը իսրայելական գազը Կիպրոսով եւ Հունաստանով Եվրոպա է տեղափոխում, նա հույս ունի շուտով գործարքներ կնքել Իսրայելի եւ Եգիպտոսի հետ: Սակայն ԵՄ-ն արդեն աշխատում է Եգիպտոսի տարածքով իսրայելական գազի ներկրման գործարքի ուղղությամբ, որի համաձայն իսրայելական մատակարարումները նախքան Եվրոպա ուղարկելը կհեղուկացվեն Եգիպտոսում:

Ընդհանուր առմամբ, հավասարակշռությունը Միջերկրական ծովի արեւելյան հատվածում դժվար թե կարճաժամկետ հեռանկարում հեշտությամբ փոխվի հօգուտ Թուրքիայի, նույնիսկ եթե Թուրքիայի հարաբերությունները Եգիպտոսի, Իսրայելի եւ Պարսից ծոցի հետ շարունակեն բարելավվել: Իսկ օտարերկրյա ներդրումները, որոնք Էրդողանը ցանկանում է ուղղել Թուրքիա հաջորդ տարվա ընտրություններին ընդառաջ տնտեսական ցնցումների կապակցությամբ, կարող է իր ուզած տեմպով եւ մասշտաբով չընթանալ: