Ռուսաստանում առանց պլաստիկի օգտագործման «Միր» քարտով վճարման նոր եղանակ կներդվի։ Այս մասին հայտնում է «Իզվեստիա» պարբերականը՝ վկայակոչելով վճարային համակարգի եւ խոշոր բանկերի ներկայացուցիչներին։

Գնումների համար հնարավոր կլինի վճարել QR կոդով, որի միջոցով վաճառողը դուրս կգրի գումար։ Վճարման նոր եղանակի ներդրումը կսկսվի հոկտեմբերի 25-ից։ Նախատեսվում է, որ կոդը կգեներացվի Mir Pay ծրագրում կամ բանկի հավելվածում։ Այդ մեթոդը հնարավոր կլինի օգտագործել միայն քարտն ունեցողի նույնականացումից հետո:

Ինչպես պարզաբանել են «Օտկրիտիե» բանկում, վճարման այս եղանակն ավելի հարմար կլինի, քան ներկայիսն արագ վճարման համակարգերում (FPS): «Այժմ օգտատերերը պետք է ավելի շատ գործողություններ կատարեն՝ միացնեն սմարթֆոնի տեսախցիկը, սկանավորեն QR կոդը, բացեն բջջային հավելվածը եւ  հաստատեն վճարումը»,- նշել են նրանք: