Տարեկան ծրագրով հանգստի կազմակերպման համար հարմարավետ պայմաններ կապահովվեն Աբովյան պուրակում: Այս մասին, նշվել է այսօր՝ օգոստոսի 1-ին, քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:
Համալիր բարեկարգմամբ ամբողջությամբ կարդիականացվի արտաքին լուսավորության և ոռոգման ցանցը, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կանաչապատման նոր լուծումներ կլինեն: Աշխատանքներն ընթացքում են:
Բացի այդ, նշվեկլ է, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը մաքրել է 10 դիտահոր և 87 հեղեղատար: Քաղաքապետը առաջարկել է դիտահորերի ցանկը տրամադրել վարչական շրջանների ղեկավարներին՝ գործընթացը համայնքի կողմից ևս մշտական հսկողության տակ պահելու նպատակով:
Արդիականացվել է Շենգավիթ վարչական շրջանի Արթուր Կարապետյանի անվան զբոսայգու և հարակից խաղահրապարակի արտաքին լուսավորության ցանցը:
Մի քանի փուլով իրականցվող ծրագրով Երևանում ընդհանուր առմամբ կկառուցվի շուրջ 100 նոր հիդրանտ ևս 150 էլ կնորոգվի: 90 հասցեում աշխատանքներն արդեն ավարտվել են:





























