Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ փոխել են հասցեատիրոջը: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը:

«Մենք պետք է խոստովանենք, որ այդ հայտարարությունների հասցեատերերը ոչ թե Հայաստանն ու Ղարաբաղն են, այլ միջազգային հանրությունը, առաջին հերթին` Ռուսաստանը»,- կարծում է Հարությունյանը:

Նրա կարծիքով, Հարավային Օսիայում հակամարտությունից հետո Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության գլխավոր երաշխավորը հենց Մոսկվան է: «Ուստի նախագահ Մեդվեդեւը հանդիպումներ է անցկացնում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ, միայնակ, Սարկոզիի եւ Օբամայի համաձայնությամբ: Ուստի խոսել պատերազմի, ռազմական գործողությունների վերսկսման անհրաժեշտության մասին, նշանակում է չընդունել Ռուսաստանի դերը»,- ասել է Հարությունյանը:

Նրա խոսքով, այժմ որոշակի դիրքորոշում հայտնելու հերթը Ադրբեջանինն է: «Գնդակը գտնվում է Բաքվի դաշտում: Նրանից է կախված է` հեռանկարում կլինի հակամարտության կարգավորում, թե ոչ»,- ասել է Խոսրով Հարությունյանը: