Պղնձի գինը երեքշաբթի իջնում է, վկայում են աճուրդների տվյալները։ Պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսը Comex բորսայում էժանացել է 0,68 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,4 147 դոլար։

Լոնդոնի մետաղների բորսայում (LME), երկուշաբթի օրվա աճուրդների տվյալներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, ավելացել է 1,62 տոկոսով՝ 7 578,5 դոլար, ալյումինիումինը նվազել է 1,7 տոկոսով՝ 2 260 դոլար, ցինկինը՝ 0,92 տոկոսով՝ 2 964 դոլար։