Թուրքիայի հյուսիսում գտնվող Բարթին քաղաքի հանքահորում պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 14-ի, հայտնել է ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։

Ավելի վաղ առողջապահության նախարարը հայտնել էր երկու զոհի եւ 20 վիրավորի մասին։

Ինչպես հայտնում է CNN Turk-ը, աշխատողները դեռևս մնում են փլատակների տակ։ Իր հերթին, A Haber հեռուստաալիքը, վկայակոչելով տեղի իշխանություններին, պարզաբանել է, որ 300 մետր խորության վրա գտնվող պայթյունի վայրում 115 մարդ է գտնվել, նրանցից մի քանիսը տարհանվել են։ Նահանգապետ Նուրթաջ Արսլանի խոսքով՝ պայթյունից հետո 49 մարդ արգելափակված է մնացել հանքում։

Թուրքիայի ներքին գործերի եւ էներգետիկայի նախարարության ղեկավարներ Սուլեյման Սոյլուն եւ Ֆաթիհ Դոնմեզը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանձնարարությամբ մեկնել են դեպքի վայր։