Ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները հոկտեմբերի 19-ին Մարգարայի խճուղում իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում, ապօրինի թմրամիջոց և զենք պահելու կասկածանքով, ձերբակալել և բաժին են տեղափոխել Արարատի մարզի Սիփանիկ գյուղի 23-ամյա մի բնակչի:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածով 4 փաթեթ՝ ընդհանուր 151 գրամ քաշով, և ատրճանակ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:





























