Tesla-ն նախատեսում է իր Cybertruck-ի զանգվածային արտադրությունը 2023 թվականի վերջին սկսել՝ երկու տարի անց այն բանից, երբ գործադիր տնօրեն Իլոն Մասկը 2019 թվականին ներկայացրեց երկար սպասված պիկապը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Անցյալ ամիս Tesla-ն հայտարարել է, որ Օսթինում իր գործարանը պատրաստում է նոր մոդելի արտադրության համար, իսկ «վաղ արտադրությունը» կսկսվի 2023 թվականի կեսերին: «Մենք Cybertruck-ի գործարկման վերջին փուլում ենք»,- ասել է Մասկը համաժողովում:

Սա նաեւ նշանակում է, որ մոտ 100 000 պոտենցիալ գնորդները, որոնք վճարել են 100 դոլար Cybertruck-ի ամրագրման համար, պետք է սպասեն եւս մեկ տարի:

Ընկերությունը չի հայտարարել Cybertruck-ի վերջնական գինը, չի ցուցադրել մեքենայի արտադրական տարբերակը եւ չի նշել, թե ինչպես են մատակարարվելու նոր մոդելի մարտկոցները։

2019-ին Tesla-ն սկզբնական գինը պլանավորել է 40 000 դոլարից պակաս, սակայն նոր մեքենաների գները այդ ժամանակվանից աճել են, եւ Tesla-ն բարձրացրել է իր ողջ շարքի գները: