Նավթի համաշխարհային գները երեքշաբթի առավոտյան չափավոր իջնում են՝ Չինաստանում այդ հումքի պահանջարկի վերաբերյալ կասկածների հետ կապված, վկայում են աճուրդների տվյալները եւ վերլուծաբանների մեկնաբանությունները։

Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսի գինն իջել է 0,29 տոկոսով՝ մեկ բարելը 92,87 դոլար, WTI-ի դեկտեմբերյան ֆյուչերսինը՝ 0,59 տոկոսով՝ 85,36 դոլար։