Ոսկու արժեքը չորեքշաբթի առավոտյան չի փոխվում, վկայում են աճուրդների տվյալները։ Շուկաները շարունակում են գնահատել ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) հետագա միջոցները տոկոսադրույքի հետ կապված՝ ուշադրություն դարձնելով նաեւ Լեհաստանի իրադարձություններին։

Ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում իջել է 0,1 դոլարով կամ 00,1 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 776,7 դոլար։ Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսը թանկացել է 0,29 տոկոսով՝ մեկ ունցիան 21,58 դոլար։