Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դրական է տրամադրված Թուրքիային F-16 վաճառելու հարցում, հաղորդում է Anadolu-ն։

Ավելի վաղ ԱՄՆ Սենատը հանել էր F-16 կործանիչների հարցով Թուրքիայի հետ գործարքի վերաբերյալ օրինագծի իր տարբերակում սահմանափակող պայմանները։ Սահմանափակումները մտցվել են այն բանից հետո, երբ Թուրքիան գնել է ռուսական Ս-400 համակարգերը։ 

Բացի այդ, ԱՄՆ-ն պաշտոնական ծանուցում է ուղարկել Թուրքիային F-35 նորագույն կործանիչների մատակարարման ծրագրից նրան հեռացնելու մասին։