Օմանի ափերի մոտ պայթուցիկ սարքով անօդաչուն հարձակվել է նավթային տանկերի վրա, հաղորդում է АP-ն՝ վկայակոչելով պաշտպանական գերատեսչության պաշտոնյային։
Վերջինս նշել է, որ նավը Լիբերիայի դրոշով Pacific Zircon տանկերն է, որը շահագործվում է սինգապուրական Eastern Pacific Shipping ընկերության կողմից եւ որը պատկանում է իսրայելցի միլիարդատեր Իդան Օֆերին:
«Պաշտոնյան չորեքշաբթի АP-ին հայտնել է, որ իսրայելցի միլիարդատիրոջ հետ կապված նավթային տանկերը, Օմանի ափերի մոտ ենթարկվել է հարձակման պայթուցիկ սարքով անօդաչուի կողմից», - հաղորդում է գործակալությունը։





























