ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկա Թրամփը հայտարարել է, որ չի մասնակցի 2024 թվականին հոր նախագահական նախըտրական արշավին, հաղորդում է NYP-ը։

«Ես շատ եմ սիրում հորս։ Այս անգամ ես որոշել եմ նախապատվություն տալ իմ փոքր երեխաներին եւ ընտանեկան կյանքին։ Ես չեմ ծրագրում զբաղվել քաղաքականությամբ։ Ես երաշխապարտ եմ, որ ինձ բաժին է հասել ծառայել ամերիկացի ժողովրդին, եւ ես միշտ հպարտացել եմ մեր վարչակազմի շատ հաջողություններով»,-ասել է նա։