Իրանի հարավում ԻՀՊԿ ուժերը ձերբակալել են «Մոսադի» լրտեսին, որը դիվերսիոն գործողություն էր ծրագրում, հայտնում է Mehr-ը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ ձերբակալվածը խոստովանել է, որ համացանցում տեսել է «Մոսադի» հետ կապված գովազդը եւ հետաքրքրվել դրանով։ Նա էլեկտրոնային փոստով հարցում է ուղարկել, ինչպես նաեւ անձը հաստատող փաստաթղթեր: Ըստ աղբյուրի՝ WhatsApp-ի, Instagram-ի եւ Telegram-ի միջոցով նա շփվել է Իսրայելի հատուկ ծառայությունների հետ։





























