Մենք որեւէ ցուցում չունենք, որ Լեհաստանում տեղի ունեցած միջադեպը կանխամտածված հարձակման արդյունք էր։ Այս մասին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։

Նրա խոսքով՝ այս միջադեպի հետաքննությունը շարունակվում է, եւ պետք է սպասել դրա արդյունքներին։ «Բայց մենք որեւէ ցուցում չունենք, որ դա կանխամտածված հարձակման արդյունք էր։ Եվ ոչ մի նշան չկա, որ Ռուսաստանը հարձակողական ռազմական գործողություններ է նախապատրաստում ՆԱՏՕ-ի դեմ։ Մեր նախնական վերլուծությունը ենթադրում է, որ հրթիռն արձակվել Է Ուկրաինայի տարածքը ռուսական թեւավոր հրթիռների հարձակումներից պաշտպանելու համար»,-ասե է նա։

«Վերջնական պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը, քանի որ նա շարունակում է իր անօրինական պատերազմն Ուկրաինայի դեմ․․․Այսօրվա հանդիպմանը ՆԱՏՕ-ի դաշնակիցները իրենց ամուր համերաշխությունն են հայտնել մեր արժեքավոր դաշնակից Լեհաստանին եւ հստակ հասկացրել են, որ մենք շարունակելու ենք աջակցել Ուկրաինայի ինքնապաշտպանության իրավունքին»,-հավելել է Սթոլթենբերգը։