ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Ներկայացուցիչների պալատում հանրապետականների առաջնորդ Քեւին Մակքարթիին՝ նախնական ընտրությունների արդյունքներով մանդատների մեծամասնությունն ստանալու համար։

«Ես շնորհավորում եմ Մակքարթիին պալատում մեծամասնության համար պայքարում հանրապետականների հաղթանակի համար։ Եվ ես պատրաստ եմ աշխատել հանրապետական օրենսդիրների հետ, որպեսզի ապահովեմ արդյունքներ աշխատող ընտանիքների համար»,- նշվել է ԱՄՆ նախագահի հայտարարությունում։

Նոյեմբերի 17-ին, CNN-ի կանխատեսումներով, հայտնի է դարձել, որ հանրապետականները Միացյալ Նահանգներում վերահսկողության տակ են վերցնում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը՝ հավաքելով անհրաժեշտ նվազագույն մեծամասնությունը՝ 218 տեղ։ Դեմոկրատներն ունեն 208 տեղ, ինը տեղ դեռ չի բաշխվել։