«Ազնավուրի հրապարակ» ֆիլմը հաղթել է Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում կայացած «Նուեվա Միրադա» 10-րդ միջազգային պատանեկան ֆիլմերի կինոփառատոնում` արժանանալով փառատոնի դոկումենտալ ֆիլմերի համար տրվող  «Նոր մոտեցում» անվանակարգին:«Ազնավուրի հրապարակ» ֆիլմը նկարահանվել է 2010 թվականին:

Հեղինակները Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի Գյումրիի էկոակումբի սաներն են` դպրոցականներ Աննա Ասատրյանը, Արման Գասպարյանը, Անժելա Գասպարյանը, Արթուր Հարությունյանը, Արսեն Խաչատրյանը, Լիլիթ Մաթեւոսյանը, Քնարիկ Գասպարյանը Անուշիկ Միքայելյանը, Վարուժ  Ղազարյանը, Ալեքսան  Վարոսյանը, Դավիթ Համբարյանը, Անի Մանուկյանը, Արմինե  Կյուրեղյանը: Ֆիլմը ներկայացնում է պատանիների հետաքննությունը իրենց քաղաքի աղբի խնդիրների վերաբերյալ: 

Ըստ հեղինակների, աղբահանությունն այսօր մեծ խնդիր է Գյումրիում, եւ թեեւ Գյումրին հանրապետության երկրորդ քաղաքն է, այնուամենայնիվ նույնիսկ կենտրոնական փողոցները, այդ թվում քաղաքի Շառլ Ազնավուրի անվան նորակառույց հրապարակը, շարունակում են աղբի մեջ մնալ: Ֆիլմի հեղինակները ներկայացնում են ոչ միայն քաղաքի աղտոտված պատկերը, այլ փորձում են հասկանալ, թե ինչպես են այդ խնդրով զբաղվում պատասխանատու այրերը. Հեղինակների կինոխցիկը «որսացել է» այրերի անգործությունը եւ պաշտոնական մեկնաբանություններից հրաժարումը: Պատանիներն առանց մեկանաբանությունների դիտողին ներկայացնում են, թե ինչպես այդ անգործության արդյունքում քաղաքի բազմաթիվ բնակիչներ մինչ օրս ապրում են անարժանապատիվ կյանքով` աղբի եւ փլատակների անլուծելի խնդիրների մեջ:Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ