ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Շվեդիան եւ Ֆինլանդիան, որոնք ավելի վաղ դաշինքին անդամակցելու հայտ էին ներկայացրել, արդեն ինտեգրվում են ՆԱՏՕ-ի ռազմական կառույցներում։

ՆԱՏՕ-ն եւ ԵՄ-ն երեքշաբթի Բրյուսելում համագործակցության մասին համատեղ հռչակագիր են ստորագրել, որի եզրակացությունը հետաձգվում է  վերջին երկու տարիներին: 

«Շվեդիան եւ Ֆինլանդիան ավելի ու ավելի են ինտեգրվում ՆԱՏՕ-ի ռազմական կառույցներում»,-ասել է Սթոլթենբերգը։

Նրա խոսքով՝ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի ներկայացուցիչներն արդեն մասնակցում են դաշինքի նիստերին, այդ թվում՝ նախարարական եւ մշտական ներկայացուցիչների մակարդակով, մասնակցում են տարբեր կոմիտեների աշխատանքներին:

Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն արդեն ուժեղացրել է իր ներկայությունը Եվրոպայի այդ շրջանում, իսկ Շվեդիան եւ Ֆինլանդիան անվտանգության երաշխիքներ են ստացել դաշինքի մի շարք անդամների կողմից:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նաեւ հայտարարել է, որ չի կասկածում Շվեդիայի եւ Ֆինլանդիայի մոտալուտ անդամակցությանը ՆԱՏՕ-ին Հունգարիայի եւ Թուրքիայի կողմից համապատասխան հավանության արժանանալուց հետո: