Եվրամիությունը նոր պատժամիջոցներ կսահմանի Բելառուսի դեմ՝ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու շրջանակում։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

«Մենք ճնշում կգործադրենք Կրեմլի վրա այնքան, որքան անհրաժեշտ է՝ պատժամիջոցների խիստ ռեժիմի օգնությամբ, մենք այդ պատժամիջոցները կտարածենք նրանց վրա, ովքեր ռազմական առումով աջակցում են Ռուսաստանի, Բելառուսի կամ Իրանի պատերազմին։ Եվ մենք Բելառուսի դեմ նոր պատժամիջոցներ կներկայացնենք՝ ի պատասխան այդ պատերազմում նրա դերի»,-ասել է նա։