ԱՄՆ-ը դիտարկում է Ուկրաինա Stryker ռազմական զրահամեքենաներ ուղարկելու հնարավորությունը՝ առաջիկա օգնության փաթեթի շրջանակներում, հայտնում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Բայդենի վարչակազմն անցած շաբաթ հայտարարել է, որ Կիեւ կուղարկի 50 Bradley մարտական մեքենա, հզոր թրթուրավոր զրահամեքենա՝ ավտոմատ թնդանոթով, գնդացիրով եւ TOW հրթիռներով:
Stryker-ը կարող է լինել ռազմական օգնության հաջորդ տրանշի մաս: Վարչակազմը կարող է հայտարարել փաթեթի մասին՝ Strykers-ով կամ առանց դրա, հաջորդ շաբաթվա վերջին՝ Գերմանիայում Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի հաջորդ հանդիպման ժամանակ:
Աղբյուրներն ընդգծել են, որ վերջնական որոշում դեռ կայացված չէ։
Stryker-ը կդառնա Կիեւի արագ աճող զինանոցի մարտունակությունը բարձրացնելու եւս մեկ միջոց եւ կօգնի բավարարել զրահատեխնիկայի սուր անհրաժեշտությունը:
Չնայած Stryker-ները տանկերի պես հզոր եւ պաշտպանված չեն, General Dynamics Land Systems-ի կողմից կառուցված ութանիվ զրահամեքենան կարող է ախատել ձյան, ցեխի եւ ավազի մեջ, թեեւ արտաճանապարհային շարժունակությունը որոշ չափով սահմանափակված է թրթուրների բացակայությամբ:



























