Ամերիկացի գիտնականներին հաջողվել է պարզել այն մեխանիզմը, որը թույլ է տալիս կոկորդիլոսին երկար ժամանակ մնալ ջրի տակ։ Սողունը շնչում է թթվածին, ինչը նշանակում է, որ նա պետք է երկար պահի շունչը։ Ինչպե՞ս է դա հաջողվում։

Current Biology ամսագրում հայտնվել է հոդված, որը պատմում է Լինքոլնում Նեբրասկայի համալսարանի մասնագետների հետազոտության մասին: Կոկորդիլոսներն, ինչպես հայտնի է, իդեալական որսորդներ են իրենց բնակության վայրում: Նրանք կարող են երկար ժամանակ թաքնվել ջրի մեջ՝ սպասելով, որ պոտենցիալ զոհը կկորցնի զգոնությունը եւ կայծակնային արագությամբ հարձակվելով։

Ծնոտավոր ողնաշարավորներից միայն կոկորդիլոսներն ունեն այս յուրահատուկ ունակությունը։ Այն իրականացվում է այս գիշատչի հեմոգլոբինի հատուկ բնութագրի շնորհիվ։

Գրեթե բոլոր ողնաշարավորների մոտ թոքերում թթվածինը կապելու եւ դրանք հյուսվածքներ տեղափոխելու գործընթացը վերահսկում է հեմոգլոբինը՝ օրգանական ֆոսֆատների միջոցով: Իսկ կոկորդիլոսների մոտ ֆոսֆատի փոխարեն օգտագործվում է բիկարբոնատ, որն առաջանում է ածխաթթու գազի քայքայման ժամանակ։ Որքան շատ ածխածնի երկօքսիդ կա հյուսվածքներում, այնքան ավելի շատ է բիկարբոնատը: Իսկ վերջինս իր հերթին թթվածին է հասցնում հյուսվածքներին, որն օգնում է որոշ ժամանակ չշնչել ջրի տակ։

Գիտնականներն այս երեւույթին ավելի մոտիկից հետեւել են ուսումնասիրելով կոկորդիլոսների նախահոր` արխոզավրի էվոլյուցիոն գործընթացը: Պարզվել է, որ կոկորդիլոսի հեմոգլոբինի կապակցման այս հատկանիշը ձեռք է բերվել մի քանի համադրված մուտացիաների ընթացքում։