Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում հեղեղումների եւ փոթորկի զոհերի թիվը հասել է 20-ի, տեղեկացրել է Reuters գործակալությունը։
Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմի խոսքով, որը մեջբերել է գործակալությունը, հորդառատ անձրեւների հետեւանքով, որոնք նահանգում սկսվել են դեկտեմբերի 26-ից, զոհվել է առնվազն 20 մարդ, տասնյակ հազարավոր մարդիկ դեռ գտնվում են տարհանման մեջ։
Reuters-ի տվալներով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունվարի 19-ին կայցելի նահանգ, որպեսզի հանդիպի փրկարարների հետ եւ «գնահատի», թե դաշնային ինչ լրացուցիչ աջակցություն է հարկավոր։
Հունվարի 15-ին Սպիտակ տունը հայտարարել էր Կալիֆոռնիայի փոթորիկների, հեղեղումների եւ սողանքների պատճառով տուժած շրջաններին դաշնային օգնություն տրամադրելու մասին։ Նշվել է, որ դաշնային ֆինանսավորումը հասանելի կլինի տարերքից տուժած բոլոր մարդկանց Սանտա Քրուզ, Մերսեդ եւ Սակրամենտո օկրուգներում։





























