Խոզը սպանել է մսավաճառին Հոնկոնգի սպանդանոցում։ Ինչպես հայտնում է CNN-ը, Sheung Shui սպանդանոցում էլեկտրաշոկերից կրակել են խոզի վրա, երբ նա հանկարծակի արթնացել ու հարձակվել է 61-ամյա մսավաճառի վրա։ Նա տապալել է իր պոտենցիալ դահիճին, որը, ըստ երեւույթին, դանակը գցել է իր ոտքին:

Մյուս աշխատակիցը նրան գտել է դանակը ձեռքին եւ ձախ ոտքի վերքից առատ արյունահոսությամբ:

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են տեղի հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։

Հոնկոնգի աշխատանքի նախարարությունը հաստատել է, որ հետաքննում է «աշխատանքի վայրում մահվան ելքով դժբախտ դեպքը»։

Ոստիկանությունն ընդգծել է, որ մահվան պատճառը դեռ պաշտոնապես պարզված չէ։ Թե ինչ են արել մարդասպան խոզին, հայտնի չէ։