Թուրքիան մտադիր է համագործակցություն հաստատել Արգենտինայի հետ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրության հարցով, հայտարարել է արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։
«...Ես խոսում էի պաշտպանական արդյունաբերության մասին։ Ամբողջ աշխարհը գիտի մեր անօդաչու թռչող սարքերի մասին։ Այս հարցով ցանկանում ենք նաեւ համագործակցություն հաստատել Արգենտինայի հետ»,- ուրբաթ Ստամբուլում իր արգենտինացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Չավուշօղլուն։





























