Ուրբաթ առավոտյան նավթի համաշխարհային գները փոքր-ինչ իջել են, միեւնույն ժամանակ, շաբաթվա սկզբից գները կարող են աճ գրանցել ի հաշիվ պահանջարկի վերականգնման, վկայում են աճուրդների տվյալները եւ վերլուծաբանի մեկնաբանությունները։
Brent մակնիշի նավթի ապրիլյան ֆյուչերսների գինն իջել է 0,24 տոկոսով՝ մեկ բարելը 84,3 դոլար, WTI-ի մարտյան ֆյուչերսինը՝ 0,37 տոկոսով՝ 77,77 դոլար։




























