Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները հերթական շրջայցի ընթացքում Կոտայքի մարզում գործունեություն իրականացնող «Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ-ում հայտնաբերել են խորքային հորի ապօրինի հորատման դեպք։

Տեսչական մարմնից NEWS.am-ին հայտնում են, որ ջրօգտագործում իրականացնելու նպատակով առանց համապատասխան փաստաթղթերի խորքային հորի ապօրինի հորատման աշխատանքներն անհապաղ կասեցվել են:

Կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ։