Ճապոնական ավտոարտադրող Toyota Motor Corp.-ը մինչեւ 2026 թվականը կմշակի էլեկտրական մեքենաների նոր սերունդ, ասվում է կոնցեռնի մամուլի հաղորդագրության մեջ։
«Մինչեւ 2026 թվականը մենք կզարգացնենք էլեկտրական մեքենաների հաջորդ սերունդը Lexus ապրանքանիշի համար՝ մարտկոցից եւ հարթակից մինչեւ մեքենայի կառուցման եղանակը, որն օպտիմիզացված է ներկայիս շարքի համար», - ասվում է հայտարարության մեջ:
Ավտոարտադրողը հավելել է, որ մեքենայի բաղադրիչները հարմար կլինեն ինչպես Lexus-ի, այնպես էլ Toyota ապրանքանիշի ավտոմեքենաների շարքի ձեւավորման համար:
Toyota Motor Corporation-ը Toyota Group-ի խոշորագույն ստորաբաժանումն է եւ ճապոնական ավտոմոբիլային արդյունաբերության առաջատարը: Ընկերությունը հիմնադրվել է 1937 թվականին եւ գտնվում է Այչի պրեֆեկտուրայի Toyota City-ում։





























