Ռումինիայի հարավ-արեւմուտքում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով Երկրի ֆիզիկայի զարգացման Ռումինիայի ազգային հետազոտական ինստիտուտին։ Ուժեղ երկրաշարժը գրանցվել է Օլթենիա նահանգի Գորժ շրջանում՝ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ, կենտրոնի խորությունը եղել է 15 կիլոմետրի վրա։
Երկրաշարժը զգացվել է ոչ միայն Ռումինիայի մայրաքաղաքում՝ էպիկենտրոնից 207 կիլոմետր հեռավորության վրա, այլեւ հարեւան Մոլդովայում։
Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։




























