Hyundai Motor ընկերությունը երեքշաբթի հայտարարել է, որ ծրագրային ապահովման թարմացում կառաջարկի ԱՄՆ-ում շուրջ 4 մլն ավտոմեքենաների համար՝ ի պատասխան գողության դեպքերի աճի, հաղորդում է Reuters-ը:
Ընկերությունը հայտարարել է, որ իրականացնում է գողության դեմ ծրագրային ապահովման անվճար թարմացում։
Սկզբնապես թարմացումը կանդրադառնա 2017-2020 թվականների թողարկման ավելի քան 1 միլիոն Elantra մեքենաների, 2015-2019 թվականների թողարկման Sonata-ի եւ 2020-2021 մոդելային տարվա Venue-ի վրա:





























