Միջազգային առաքումներ իրականացնող Օնէքս (ONEX) ընկերությունը հայտարարում է iHerb համաշխարհային բրենդի հետ համագործակցության մասին, ինչի շնորհիվ Հայաստանում գտնվող օգտատերերն այսուհետ վիտամինների, սննդային հավելումների եւ խնամքի միջոցների օնլայն վաճառքի առաջատար հարթակից իրենց պատվերները կարող են ստանալ անհամեմատ ավելի արագ և մատչելի՝ օգտվելով նաեւ մի շարք արտոնություններից։

Ծառայությունից օգտվելու համար պարտադիր չէ լինել Օնէքսի օգտատեր։

Այլևս կարիք չկա օգտագործել որևէ պահեստային հասցե, գրանցվելով iHerb-ում՝ անհրաժեշտ է ընդամենը լրացնել (եթե արդեն գրանցված եք՝ փոխել հասցեն) հայաստանյան հասցե և ստանալ պատվեր(ներ)ը Ձեզ հարմար հասցեում կամ մոտակա լոքերում։

Ընտրելով Օնէքսը որպես առաքման եղանակ՝ 80 ԱՄՆ դոլար եւ ավելի արժողությամբ պատվերներ կատարելու դեպքում ուղիղ առաքումը Հայաստան կլինի անվճար։ Ավելին՝ առաջիկա 3 ամսում iHerb-ից 60 ԱՄՆ դոլար և ավելի արժողությամբ գնում կատարելիս, մուտքագրելով «ONEX10» պրոմոկոդը, ստանում եք 10% զեղչ։

iHerb-ում «Օնէքսի» միջոցով առաքման տարբերակը հասանելի է նախորդ տարվա հոկտեմբերից։ Մինչեւ համագործակցության մասին պաշտոնապես հայտարարելը iHerb-ի ավելի քան 3000 օգտատեր նկատել է Օնէքսի միջոցով առաքման հնարավորությունը և այդ եղանակով իրականացրել ավելի քան 4400 պատվեր։ iHerb-ի գնահատմամբ՝ բոլոր այդ պատվերների առաքումն իրականացվել է սահմանված ժամկետներում՝ ապահովելով 100%-անոց արդյունք։

«Մեզ համար չափազանց կարևոր ձեռքբերում է նման համաշխարհային բրենդի պաշտոնական առաքող լինելը ոչ միայն ՀՀ-ում, այլ նաև Վրաստանում։

Մեկ ու կես տարի տևած բանակցությունների ընթացքում iHerb-ի համար որոշիչ եղավ Օնէքսի առաքումների արագությունը, մշակված թվային լուծումները և ՀՀ ամբողջ տարածքում լոքերների և սպասարկման սրահների առկայությունը։

Առաջիկա տարիների մեր ռազմավարական կարևորագույն ուղղություններից մեկն է լինելու նման առաջատար բրենդների հետ համագործակցությունը»,– նշեց ընկերության համահիմնադիր-տնօրեն Սամվել Մարտիրոսյանը:

iHerb-ից Հայաստան ուղիղ առաքման՝ Օնէքսի առաջարկած գինը զգալիորեն մատչելի է այլ փոխադրողների համեմատ և շատ ավելի արագ․ առաքանին Հայաստանում՝ ձեզ հարմար վայրում (Լոքեր 60+), կարող եք ստանալ ընդամենը 7-9 աշխատանքային օրում։

Պատվերի ձևակերպման ընթացակարգը պարզ է և բոլոր մանրամասներով ներկայացված Օնէքսի բլոգում։

Ավելին, Վրաստանում iHerb-ի պաշտոնական առաքողը նույնպես Օնէքսն է։

Օնէքս առցանց գնումների առաքման ծառայությունը հայաստանյան շուկայում գործում է 2015 թվականից։ Այն տարբեր երկրներից Հայաստան եւ հակառակ ուղղություններով բեռների արագ առաքման ծառայություններ մատուցող առաջատար ընկերություններից է։

Լրատվական 1.jpg (43 KB)

Լրատվական-2.jpg (358 KB)

Լրատվական-3.jpg (615 KB)