Tesla-ն ինքնավար ֆունկցիայով 360 հազար էլեկտրաքար հետ կկանչի «վթարների ռիսկի» պատճառով, հաղորդում է The Verge-ն։ 

Հետկանչի տակ են հայտնվել 2016-2023 թվականների արտադրության Tesla Model S-ն ու Model X-ը, 2017-2023 թվականների Model 3-ը եւ 2020-2023 թվականների Model Y-ը։  Հաղորդվում է, որ ինքնավար ֆունկցիայի բետա տարբերակը թույլ է տալիս էլեկտրական մեքենային գերազանցել առաջարկվող արագությունը, ինչպես նաեւ խաչմերուկներն անցնել անկանխատեսելի ձեւով, օրինակ՝ դեղին լուսացույցով երթեւեկել կամ երկար կանգնել Stop նշանի տակ, նույնիսկ եթե խաչմերուկն ազատ է: Այս բոլոր իրավիճակները մեծացնում են վթարների ռիսկը։

The Verge-ն նշում է, որ հետկանչը կլինի Tesla-ի կողմից ծրագրային ապահովման թարմացման թողարկում, որն անվճար կտեղադրվի վերը թվարկված բոլոր մեքենաներում: