2022 թվականի վերջին Mercedes-Benz ավտոմոբիլային ընկերության զուտ շահույթը ռեկորդային է դարձել եւ հասել է 14,8 միլիարդ եվրոյի։ Այս ցուցանիշն աճել է 34 տոկոսով, չնայած գերմանական արտադրողի հեռանալուն ռուսական շուկայից, հայտնում է ընկերությունը։

Միեւնույն ժամանակ, շարունակվող գործառնություններից ստացված հասույթը կազմել է 150 մլրդ եվրո՝ 12 ամսվա ընթացքում աճելով 12%-ով։ Անցած տարվա չորրորդ եռամսյակը նույնպես հաջող է եղել ընկերության համար։ Այդ ժամանակահատվածում արտադրողն իր շահույթն ավելացրել է 16%-ով՝ մինչեւ 41 մլրդ եվրո, բացի այդ, խմբի զուտ շահույթն ավելացել է մինչեւ 4 մլրդ եվրո (+63%), նշվում է փաստաթղթում։

Անցած տարվա ընթացքում ընկերությունը մեքենաների մեծ մասը վաճառել է Ասիայի երկրներում։ Արտադրողը հասույթի մեծ մասը ստացել է չինացի գնորդներից: Այս երկրում 12 ամսվա ընթացքում ձեռք է բերվել այս ապրանքանիշի 753 851 ավտոմեքենա (+3%), իսկ ողջ տարածաշրջանում՝ 988 210 մեքենա (+6%), նշված է զեկույցում։