Տրոլեյբուսների, ինչպես նաև համայնքային նոր ավտոբուսների սանիտարական պատշաճ վիճակն ու մաքրությունն ապահովելու համար կտեղադրվի շարժակազմի լվացման նոր ժամանակակից կայան: Այս մասին նշվել է այսօր՝ փետրվարի 20-ին, քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Զեկուցվել է, որ կայանը մի քանի օրից կլինի Երևանում:

Մինչև փետրվարի վերջ Երևանում կլինեն նաև նոր ու ժամանակակից 15 տրոլեյբուսները: