Chery-ի ամենամեծ քրոսովերի՝ Tiggo 9 մոդելի պաշտոնական պրեմիերան կկայանա 2023 թվականի փետրվարի 27-ին, հայտնում է autohome.com.cn-ը։

Նշվում է, որ մեքենան հիմնված է Chery Mars հարթակի վրա։ Մեքենան նախատեսված է 5 կամ 7 ուղեւոր տեղափոխելու համար, ներառյալ վարորդը։ Մոդելի երկարությունը կկազմի 4820 մմ, լայնությունը՝ 1930 մմ, բարձրությունը՝ 1699 մմ։

Tiggo 9-ը կհամալրվի 2,0 լիտր տարողությամբ 254 ձիաուժ հզորությամբ շարժիչով։ Չինաստանում մոդելի վաճառքը կսկսվի 2023 թվականի մայիսից։