Mercedes-Benz ընկերությունը ցուցադրել է բոլորովին նոր E-Class-ի ինտերիերը։ Բիզնես ընտանիքի համար ընտրվել է անսովոր ճարտարապետություն. խաղադրույք են կատարել EQE էլեկտրամոբիլի ոգով երեք դիսփլեյով խցիկի վրա։ Չունի «հիպերէկրան»։ Վարորդին եւ ուղեւորներին հասանելի են վիդեոխաղեր, առցանց ծառայություններ, Zoom-կոնֆերանսներ եւ այլ բովանդակություն համացանցից: Բնականաբար, «թվայնացումը» ձեռք է բերվում առանց անվտանգությանը վնաս հասցնելու, հաղորդում է Motor-ը։
Նոր Mercedes-Benz E-դասի սրահը գործնականում զուրկ է «ֆիզիկական» ստեղներից. նույնիսկ կենտրոնական սենսորային էկրանի տակ գտնվող կոճակները եւ ինտերֆեյսը սենսորային են: Նորույթն ավելի քիչ է նման C- եւ S-դասերին՝ հիմնականում հորիզոնական էկրանների պատճառով։ W214 սպասվող անունով E-Class-ը կզարմացնի առցանց ծառայություններով: Վահանակի վերեւում կա սելֆի տեսախցիկ, որի միջոցով հարմար է Zoom-կոնֆերանսներ անցկացնել։ Դուք կարող եք օգտագործել այդ հնարավորությունը միայն այն ժամանակ, երբ մեքենան կայանված է: Իսկ Active Ambient Lighting ֆունկցիան աշխատում է նույնիսկ շարժման ընթացքում։
Մեկ այլ «հնարք» է վարորդի հայացքին հետեւելը․ էկրանները ցուցադրվում են այնպես, որ ղեկի հետեւից անհնար լինի շեղվել այն զվարճանքներից, որոնք օգտագործում է ուղեւորը: Վերջապես, վարորդը եւ ուղեւորը կարող են խաղալ Angry Birds, օգտվել վեբ դիտարկիչներից, դիտել տեսանյութեր եւ նորություններ, իսկ հիմնական սարքավորումների ցանկում կա TikTok սոցիալական ցանց:
Նոր Mercedes-Benz E-Class-ի պրեմիերան պետք է կայանա գարնանը։ Ներկայացման ամսաթիվը դեռ հայտնի չէ:





























