ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող, Բերդ-Ճամբարակ (բուք է) ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է միայն կցորդիչով բեռնատարների համար։

Ապարանի և Արագածի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: