Օտարերկրյա պատվիրատուները մեծացրել են իրենց հետաքրքրությունը ԱԿ-12 ինքնաձիգի նկատմամբ՝ Ուկրաինայում հատուկ գործողության մեջ դրա իրական կիրառման արդյունքների ֆոնին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է «Կալաշնիկով» կոնցեռնի գլխավոր կոնստրուկտոր Սերգեյ Ուրժումցեւը IDEX-2023 միջազգային ցուցահանդեսում։

«2019 թվականից ԱԿ-12-ը դարձել է ռուսական բանակի հիմնական համազորային ինքնաձիգը։ Մատակարարումների այն ծավալը, որն այժմ իրականացվում է պաշտպանության նախարարության շահերից ելնելով եւ փոփոխվում է իրական շահագործման արդյունքներով, ավելի շատ գրավում է օտարերկրյա պատվիրատուներին։ Քանի որ դրանք իրական նմուշներ են, որոնք շահագործվում են ոչ թե տարածաշրջանային իրադարձություններում, այլ տեխնիկապես հագեցած բանակների միջեւ հակամարտությունում»,-ասել է նա։

Ինչպես ընդգծել է Ուրժումցեւը, ԱԿ-12-ի հիման վրա կոնցեռնը մշակել է ՆԱՏՕ-ի 5,56x45 մմ եւ 7,62x51 մմ տրամաչափի զինամթերքի, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքի երկրներում տարածված 7,62x39 մմ տրամաչափի զինամթերքի համար նախատեսված զենքի շարք: