Հրդեհը բռնկվել է Մոսկվայի հարավ-արեւելքում գտնվող եռահարկ առեւտրի կենտրոնում, մարդիկ հեռանում են այրվող շենքից, ՌԻԱ Նովոստիին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։
«Այրվում է Զելենոդոլսկայա փողոցում գտնվող եռահարկ առեւտրի կենտրոնի առաջին հարկը»,- ասել է աղբյուրը։
Նրա խոսքով, առեւտրի կենտրոնի այցելուների եւ անձնակազմի մի մասն արդեն լքել է շենքը։ Հրդեհի պատճառն ու եւ հրդեհի մակերեսը ճշտվում են։





























