Volkswagen-ը հայտարարել է Multivan ավտոտնակի եւ նոր Transporter-ի պրեմիերայի մասին, գրում է Motor-ը։

Ապրանքանիշի կոմերցիոն ստորաբաժանման տարեկան մամուլի ասուլիսում հայտարարվել են կարճաժամկետ ծրագրերի մասին։

Պաշտոնապես հաստատվել է, որ այս տարի շուկա դուրս կգան հիբրիդային Caddy, ID.Buzz էլեկտրական ֆուրգոնները, ինչպես նաեւ Multivan T7-ի վրա հիմնված ավտոտնակը։

2024 թվականին տեսականին կհամալրվի Ford Transit-ի վրա հիմնված նորագույն Transporter-ով: