Երկուշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գինը բարձրանում է գրեթե 5 տոկոսով, ներդրողները գնահատում են ՕՊԵԿ+-ի երկրների մի մասի՝ արդյունահանումը կրճատելու լուրը, վկայում են աճուրդների տվյալները եւ վերլուծաբանի մեկնաբանությունը։
Brent մակնիշի նավթի հունիսյան ֆյուչերսների գինը բարձրացել է 4,87 տոկոսով՝ մեկ բարելը 83,78 դոլար, այդ ցուցանիշը մինչ այդ 85 դոլար էր։ WTI-ի մայիսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 4,89 տոկոսով՝ 79,73 դոլար, երկուշաբթի օրը այն առավելագույնը հասել է 81,85 դոլարի։
Կիրակի օրը ՕՊԵԿ+-ի մի շարք երկրներ, ներառյալ Սաուդյան Արաբիան, հայտարարել էին նավթարդյունահանման հավելյալ կրճատման մասին։ Այն իրականացվելու է մայիսից մինչեւ 2023թ. վերջ եւ ընդհանուր առմամբ կազմում է ավելի քան 1,1 մլն բարել օրական։





























