Երկուշաբթի առավոտյան ոսկու արժեքն իջնում է՝ դրանով իսկ փոքր-ինչ էժանանալով տարվա առաջին եռամսյակի արդյունքներով գրանցած զգալի աճից հետո, վկայում են աճուրդների տվյալները։
Ոսկու հունիսյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում իջել է 16,9 դոլարով կամ 0,85 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 969,35 դոլար։ Արծաթի մայիսյան ֆյուչերսն էժանացել է 1,5 տոկոսով՝ մեկ ունցիան 23,793 դոլար։
Նախորդ եռամսյակում թանկարժեք մետաղի արժեքը բարձրացել էր 7,8 տոկոսով։ Ներդրողները գերազանցապես հետեւել են համաշխարհային ֆինանսական իշխանությունների գործողություններին, մասնավորապես՝ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգին (ԴՊՀ), եւ նախընտրությունը տվել են թանկարժեք մետաղին՝ որպես ապաստան-ակտիվ մակրոտնտեսական նեգատիվի սպասման համատեքստում։





























