ՀՀ կառավարությունը խրախուսում է օրենքի շարունակվող խախտումը։ Արդեն մեկ ամիս է անցել, իսկ օմբուդսմենի թեկնածու դեռ չի առաջադրվել։ Այս մասին մարդու իրավունքների եւ հասարակական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, «Օմբուդսմենի մասին» օրենքում (սահմանադրական օրենք) փոփոխություններ մտցնելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, ապրիլի 3-ին ասել է հանձնաժողովի նախագահ, ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Պատգամավորը, մասնավորապես, առաջարկել է օմբուդսմենի ընտրության համար նախատեսված մեկ ամիսը փոխարինել երեք ամսով։ «Համաձայն գործող օրենսդրության՝ մարդու իրավունքների նոր պաշտպանը նախորդի հեռանալուց հետո պետք է ընտրվի մեկ ամսվա ընթացքում։ Սակայն, համաձայն Ազգային ժողովի Կանոնագրքի, օմբուդսմենի ընտրության համար սահմանված է երեք ամիս ժամկետ»,- ասել է Թովմասյանը՝ ուշադրություն դարձնելով առկա անհամապատասխանությանը։
Այնուամենայնիվ, օրենսդրական նախաձեռնությունը չի ստացել խորհրդարանական մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը, քանի որ դեմ են եղել մեծամասնություն ունեցող կառավարող խմբակցության ներկայացուցիչները։





























